Լուրեր

ՀՌՀ-ի «Երախտագիտության» այգին կրելու է Վալերի Դանելինի անունը

Հայ-Ռուսական համալսարանի գիտական խորհրդի որոշմամբ համալսարանի «Երախտագիտության» այգին այսուհետ կրելու է ՀՀ ԶՈւ մայոր, հերոս օդաչու Վալերի Դանելինի անունը, հայտնում են ՀՌՀ մամուլի ծառայությունից:

Նշվում է նաև, որ Հայ-Ռուսական համալսարանը նաև հոգ է տանելու նրա երեխաների մասին։

ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է սեպտեմբերի 29-ի առավոտյան: Նրա ինքնաթիռը խոցվել էր Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից:

Ցուցադրել ավելի
Back to top button