Լուրեր

Հաղթանակից հետո բոլորովին նոր ու շեն Արցախ պետք է ունենանք

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Հայաստան համահայկական հիմնադրամի Արցախին արվող հանգանակությունների գումարի չափը։ Նա շնորհակալություն է հայտնել աշխարհասփյուռ հայությանն ու ասել, որ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պետք է ունենանք։

«Անկեղծ եմ ասում, բոլորից շատ շնորհակալ ենք։ Թող ոչ ոք չվիրավորվի իմ խոսքից, քանի որ Արցախը հավասարապես բոլորիս հայրենիքն է։ Բայց հաղթանակից հետո, հոգսերն էլ են շատ լինելու։ Ավերակները պետք է արագ վերականգնենք։ Հաղթանակից հետո, մենք բոլորովին նոր ու շեն Արցախ պիտի ունենանք»,- գրել է Պողոսյանը։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաքին հավաքված գումարը հատեց 70 միլիոն դոլարը։

Ցուցադրել ավելի
Back to top button