Լուրեր

ՀՀ ՄԻՊ-ը պատշաճ կարգով արձանագրել է Ադրբեջանում սիրիացի վարձկանի գտնվելու փաստը

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքի իր էջում, որում Ադրբեջանում սիրիացի վարձկանը (զինյալը) խոսում է հայկական զինուժի կողմից ուժեղ հրետակոծության ենթարկվելու մասին։ Նրա խոսքերն ուղեկցվում են հայերի նկատմամբ ատելության խոսքով։

«Սա 23-ամյա զինյալ է, ում անունն է Մուսթաֆա Քանտի։ Նրան վարձել է Թուրքիայի աջակցությունը վայելող շարժումը՝ Համզայի մասնաճյուղը/ստորաբաժանումը։Այս տեղեկությունը պարզել է մի միջազգային լրագրող, իրավապաշտպան, որը պատշաճ կարգով արձանագրվել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում»,- գերել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button