Լուրեր

Ադրբեջանը զինվորների պակասը լրացնում է Արցախյան առաջին պատերազմի վերետաններով

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր ասել է, որ առաջնագծի բոլոր ուղղություններով պատերազմն ինտենսիվ կերպով շարունակվում է:

«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում Արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռեւս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված մեծ հույսեր փայփայել պետք չէ: Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»,- ասել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button