Լուրեր

Ֆրանսիայից ժամանող բժիշկների խումբը Արցախ կմեկնի

Հոկտեմբերի 12-ին Հայաստան կժամանի ֆրանսիացի բժիշկների խումբ՝ օգնելու Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներին և խաղաղ բնակիչներին։

Բժիշկների խումբը աշխատել է տարբեր ռազմական գոտիներում և հումանիտար առաքելության մեծ փորձ ունի։

Վերջիններս իրենց հետ բերելու են նաև անհրաժեշտ դեղորայք և սարքավորումներ։

Բժիշկների այցը նախաձեռնել են «Աննա Կարոլինա» և «Շահբազյան» հոլդինգ ընկերությունները։

Բժիշկների պատվիրակության խմբում են․

  • Լևոն Խաչատրյան – սիրտ-անոթային վիրաբույժ,
  • Ան Մարի Բերժե — վիրաբույժ,
  • Պատրիկ Կնիպեր — ռեկունստրուկտիվ վիրաբույժ,
  • Պիեր Ժիրար — վիրաբույժ-վնասվածքաբան,
  • Միքայել Չափարյան — վիրաբույժ-վնասվածքաբան,
  • Մարի-Լիս Պետի – բժշկի օգնական
Ցուցադրել ավելի
Back to top button