Լուրեր

Ամուր թիկունք՝ հզոր ճակատ. ԱԹՍ-ների կառավարման դասընթացներ երիտասարդների համար

ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությամբ պայմանավորված՝ Գյումրու ավիամոդելային խմբակը հայտարարում է անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքերի (ԱԹՍ) կառավարման արագացված դասընթացներ: Պարապմունքները նախատեսված են 20-35 տարեկան երիտասարդների համար։ Դասընթացը ներառում է՝

  •  տեսական ուսուցում ԱԹՍ-ի կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ.
  • համակարգչային հատուկ ծրագրով ԱԹՍ-ի կառավարման դասընթաց.
  • ԱԹՍ-ի մոդելավորում և պատրաստում.
  • դաշտային պարապմունքներ։

 Դասընթացի տևողությունը մեկ ամիս է՝ ամենօրյա գրաֆիկով, օրական 2-3 ժամ տևողությամբ։ Մասնակցության համար պետք է գրանցվել՝ անցնելով այս հղումով.https://forms.gle/zCtDujcEHWht6Srm8 :

2016 թ. Ապրիլյան պատերազմից հետո մի խումբ երիտասարդների ջանքերով հիմնադրվել է Գյումրու ավիամոդելային խմբակը, որի նպատակը անմիջական և ավտոմատ ղեկավարվող թռչող սարքեր (ԱԹՍ) պատրաստող և դրանց կառավարման հմտություններին տիրապետող մասնագետներ ունենալն է: Այսօր խմբակում սովորում են ավելի քան 30 պատանի ու երիտասարդ:

Ցուցադրել ավելի
Back to top button