Հայրիկի դասերը

Հայրիկներն ու պատերազմը

Մեր երկրին հայտարարված է պատերազմ։
Ի՞նչ պիտի անեն հայրիկները պատերազմի ժամանակ։Հայրիկները պիտին կռվեն ու օգնեն հայրենիքին՝ ինչով կարող են։ Բայց կռվելուն ձև կա, կարգ կա և ամենակարևորը՝ կռվող մարդը պիտի ենթարկվի իր անմիջական հրամանատարին։ Սա ամենակարևորն է։ Զինվորական կարգապահությունը սրբության սրբոցն է ու դրան չենթարկվելը պարզապես հանցանք է։ Հայ մարդու ոգեղենությունն ու ինտելեկտը միշտ բարձր են եղել ու բարձր էլ կան և դրանք գրավականն են էն բանի, որ մենք անպայման կհաղթենք։


Մի շատ կարևոր բան ասեմ՝ այո, մենք այլևս Դեր Զորի ճամփորդը չենք ու հայ ժողովուրդը երբեք չի ծնկելու։ Ու երբեք, ոչ մի դեպքում մեզ պարտված չենք ճանաչելու։ Սրանք բոլորը մեր գերագույն, գլխավոր հրամանատարի խոսքերն են, որոնք մեզ համար ուղեցույց են այլևս։


Երբ ես փոքր էի շատ-շատ էին պատմությունները հայերի մասին, որոնց կոտորել էին թուրքն ու քուրդը։ Մարդիկ հիմնականում տխուր, ցավով լի երգեր էին երգում՝ «Օձերն ու գորտերն են խմում, ա՜խ իմ հայրենիքի ջուրը», «Կոտորած մանկանց» և այլ նման կարգի պատմությամբ թելադրված իրողությունների գեղարվեստական արտացոլումներ։


Փառք Հայոց աստվածներին․ արյամբ նվաճված Արցախի անկախությունից հետո շատ-շատ բան փոխվել է կտրւկ ու անդառնալի՝ երգերը դարձել են անհամեմատ խրոխտ, հուսավառ, պատմությունները հերոսական են և մեր նոր սերունդը՝ արժևորելով ավագների զոհողություններն ու սերտելով Արցախյան առաջին գոյամարտի դասերը՝ կռվում է էնպիսի դասական ինքնավստահ համառությամբ ու ինքնազոհությամբ, որ ռուս լրագրողն ապշած, ակամայից բացականչում է՝ «Հայերը կռվում են աստվածների պես, ավելի ճիշտ՝ աստվածներն են կռվում հայերի պես»։
Լսենք․․․․․

Ցուցադրել ավելի
Back to top button