Լուրեր

Պատանիները Արցախին են փոխանցել փողոցում երգելով վաստակած 290 000 դրամը

Հյուսիսային պողոտան 14-ամյա պատանիների՝ Արեն Խաչատրյանի եւ Ալեն Ասատրյանի բեմն է, որտեղ հանդիսատեսը միշտ ջերմ է ու անկեղծ: Դասընկերները փողոցում երգելու մտքից չեն կաշկանդվել. վերցրել են կիթառն ու եկել քաղաքի կենտրոն: Մեծ նպատակներ ունեն՝ սեփական ստուդիան կառուցել, երաժշտական լավ գործիքներ գնել, սակայն պատերազմի առաջին իսկ օրերից որոշել են վաստակած գումարն ուղղել հայրենիքի պաշտպանության գործին:

Աղբյուրը՝ Bravo.am

Ցուցադրել ավելի
Back to top button