Լուրեր

Հանուն հաղթանակի՝ երեխաները ևս միացել են համահայկական շարժմանը և օգնում են բանակին

Պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ բանակին օգնելու գործին սեփական նախաձեռնությամբ միացել են նաև առանձին աշակերտներ ու դպրոցներ: Հայաստանի տարբեր բնակավայրերից բազմաթիվ փոքրիկներ նվիրատվություն են կատարում. անվարան նվիրում են թե՛ իրենց երազանքի համար խնայատուփերում տարիներով կուտակած գումարները, թե՛ իրենց կազմակերպած փոքրիկ նախաձեռնություններից ստացված հասույթը:

Արմավիրցի Վահեն առաջիններից էր, որ ընկույզ վաճառելով սկսեց օգնել զինվորին. 100 դրամ՝ մեկ ընկույզի դիմաց: Եվ Վահեի օրինակը վարակիչ է դարձել:

Սահմանին օգնության են հասել նաև սահմանաբնակները: Սահմանապահ Ներքին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները ուսուցիչների նախաձեռնությամբ՝ արքայանարինջ են վաճառում:

Արմավիրի մարզի Նորավան համայնքի դպրոցի աշակերտները վեց օր շարունակ դիմակ են վաճառել քաղաքացիներին՝ ստացված 1.766.500 դրամը փոխանցելով հիմնադրամին:

Ցուցադրել ավելի
Back to top button