Լուրեր

Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց և հուսախաբվելուց. Կարեն Դեմիրճյան

Այսօր Հոկտեմբերի 27-ն է՝ Կարեն Դեմիրճյանի մահվան 21-րդ տարելիցը: Առաջարկում ենք վերհիշել նրա մտքերից մի քանիսը, որոնք այսօր էլ արդիական են:

1. Իբրև ողորմություն մի խնդրիր այն, ինչ կարող ես ուժով կամ խելքով ձեռք բերել:

2. Մենք փոքր երկիր ենք և ոչ մեկին չենք կարող զարմացնել մեր արտադրանքի ծավալներով և քանակով։ Մենք կարող ենք և պարտավոր ենք տեղ գրավել աշխարհում միայն փոքրածավալ, գիտական առաջատար միտք պարունակող, բարձր որակ, միջազգային ստանդարտների համապատասխանող և դրանք գերազանցող արտադրանքով։

3. Մենք պետք է ազատվենք անտեղի շուտ ոգևորվելուց և շուտ էլ հիասթափվելուց, շուտ հավատալուց և հուսախաբվելուց: Լինենք հավասարակշռված, խուսափենք անհարկի շտապողականությունից (մեր ազգը շատ համբերատար է և միաժամանակ շատ հաճախ շտապում է): Տիրապետենք շահերը համադրելու արվեստին: Իմանանք, որ ամենալավ բարեկամն անգամ իր սեփական շահերն ունի և դրանք գերադասելի է համարում: Չվիրավորվենք, երբ մեր բարեկամը իր շահերից ելնելով ընկերություն կամ բարեկամությաւն է անում նաև մեր թշնամիների հետ: Քաղաքականության մեջ հեռատես և հաստատակամ լինենք, նաև ճկուն:

4. Ղեկավարի արժանիքը ոչ այնքան այն է, թե ինչ նպատակներ է նա դնում իր առջև, որքան այն, թե ինչքանով է ռեալ այդ նպատակների իրականացման աստիճանը։ Սա մի ձող է, որն ունի երկու ծայր։ Վեհ, ազնիվ, բայց անիրականալի նպատակն ավելի վտանգավոր է, քան որևէ այլ բան։ Չէ՞ որ մյուս ծայրով ձողը հարվածում է ղեկավարին։ Հնարավորություններով չամրապնդված քաղաքական նպատակների առաջքաշումը բախտախնդրություն է։

Ցուցադրել ավելի
Back to top button