Լուրեր

Աշխարհը պետք է հասկանա, որ Թուրքիան չէ հակամարտություն ստեղծողը, այլ Էրդողանի ռեժիմը. թուրք բասկետբոլիստ Էնես Կանտեր

NBA-ի  բասկետբոլիստ Էնես Կանտերը ֆեյսբուքի իր էջում գրել է. «10 տարվա ընթացքում 31 կոնֆլիկտ` 10 երկրների հետ, աշխարհը պետք է հասկանա, որ Թուրքիան չէ հակամարտություն ստեղծողը, այլ Էրդողանի ռեժիմը: Եկեք վերջ տանք այս բռնապետությանը և կառուցենք խաղաղություն»:

Պատանեկության տարիներին Կանտերը հետևել է «Հիզմեթ» շարժմանը, որը հիմնադրել է թուրք գրող Ֆեթուլլահ Գյուլենը: 2016-ի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման փորձից հետո, երբ Գյուլենի կողմնակիցները մեղադրվում էին այն կազմակերպվելու մեջ, Էնեսի հայրը` Մեհմեդ Կանտերը, բաց նամակ էր հղել՝ խնդրելով որդուն ներողություն խնդրել նախագահից: Բասկետբոլիստը պատասխան նամակում մերժել էր:

2017-ին Կանտերին ձերբակալման հրաման է տրվել, նա հայտարարվել է «ահաբեկչական խմբավորման» անդամ, որը քաղաքացիությունից զրկելու սպառնալիքով պարտավոր է ներկայանալ դատավարության Թուրքիայում: 2017-ի սեպտեմբերին Կանտերն իրեն հռչակել է քաղաքացիություն չունեցող անձ:

Ցուցադրել ավելի
Back to top button