Լուրեր

ՈւԵՖԱ-ն «Քարաբախ» ակումբի մամուլի քարտուղարին արգելել է ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) ժամանակավորապես հեռացրել է Ադրբեջանի «Քարաբախ» ակումբի մամուլի քարտուղար Նուրլան Իբրահիմովին՝ ֆուտբոլի հետ առնչություն ունեցող ցանկացած գործունեություն իրականացնելուց, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) բողոք էր ուղարկել ՈՒԵՖԱ-ին՝ պահանջելով պատժել՝ մինչև անգամ եվրոպական մրցումներից դուրս թողնել, «Քարաբախ» ֆուտբոլային թիմին՝ սոցցանցերում նրա մամուլի քարտուղարկի արած այլատյացության քարոզի համար։

Նուրլան Իբրահիմովը սոցցանցերից մեկի իր պաշտոնական էջում կատարել էր գրառում, որտեղ բառացիորեն կոչ էր անում սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին՝ առանց տարբերակման:

Հեղինակը ջնջել է իր գրառումը, բայց ինտերնետ օգտագործողներին հաջողվել է այն կարդալ և պահպանել:

Ավելի ուշ, ՈՒԵՖԱ-ն որոշում կկայացնի գործի էության վերաբերյալ, մինչ այդ Իբրահիմովը կասեցվում է ֆուտբոլային գործունեությունից:

Ցուցադրել ավելի
Back to top button