Լուրեր

Կանադայի Լավալ քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը

Կանադայի Լավալ քաղաքը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը, հայտնում է Կանադայի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևում նշվում է՝

  • Լավալ քաղաքը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:
  • Դատապարատում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020-ի սեպտեմբերի 27-ին սկսած ռազմական ագրեսիան Արցախի Հանրապետության դեմ:
  • Կանադայի և Քվեբեկի կառավարություններին կոչ է անում անել ամեն ինչ միջազգային հումանիտար իրավունքին, մասնավորապես՝ Ժնևյան կոնվենցիային ուղղված լիակատար հարգանքն ապահովելու համար:
  • Կանադայի կառավարությանն առաջարկում է Արցախի (Լեռնային Ղարաբաղի) հայերին տրամադրել անջատվելու իրավունք՝ Արցախի Հանրապետության անկախության ճանաչման ճանապարհով:
Ցուցադրել ավելի
Back to top button