Լուրեր

Մի գըդակ ա, հո մի քուրք չի

Հովհաննես Թումանյանի թանգարանի աշխատակիցներն ու թանգարանի բարեկամները սկսել են գդակներ գործել սահմանապահ զինվորների համար:

Թանգարանում կենտրոնացել են ձեռագործով զբաղվող կանայք, որոնք պատրստակամորեն և կարճ ժամանակահատվածում գործում են գդակներ:
Սակայն վերջացել է թանգարանի ձեռք բերած թելերի մեծ խմբաքանակը. նրանք ովքեր կարող են կազմակերպել թելերի տրամադրումը, խնդրում ենք կապվել թանգարանի հետ և ստանալ անհրաժեշտ ուղղորդումները:

Ցանկալի է, որ թելի նյութական կազմության 50 %-ը լինի բուրդ, գույնը՝ մուգ:
Բոլոր գլխարկները պիտակավորելուց և փաթեթավորելուց հետո ուղարկվելու են առաջնագիծ:
«Մեր ժողովուրդը մի իմաստուն առած ունի, որ ասում է «Շատը ուժից, քիչը սրտից»:
Քիչ տալով ամեն մարդ իր սիրտը բերած կլինի մեջտեղ, միմիայն սրտով է, որ գեղեցիկ ու մեծ գործեր են կատարվում:» Հ.Թ.

Ցուցադրել ավելի
Back to top button