Լուրեր

Շրջակա միջավայրի նախարարը հորդորում է զերծ մնալ անխնա ծառահատումներից

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում՝ հորդորելով զերծ մնալ Արցախում անխնա ծառահատումներից:

«Հայրենիքը, ինչպես և բնությունը, հավերժ են… Սիրելի՛ հայրենակիցներ, հարազատնե՛ր, բոլորս հիմա չափազանց զգացմունքային ենք ու անհաշտ՝ այս ցավալի իրողության հետ, բայց Արցախը մեր հողն է, այդ հողի մեջ մեր զարկերակն է:
 Հորդորում եմ ձեզ՝ խնայել մեր երկրի աստվածատուր ու դրախտային բնությունն ու զերծ մնալ անխնա ծառահատումներից:

Մենք շարունակելու ենք ապրել Արցախում, և մենք մի օր անպայման վերադառնալու ենք, բուժելու ենք մեր վիրավոր հողի վերքերը, վերակառուցելու ենք, ապրելու և արարելու ենք մեր չքնաղ Քարվաճառում:

Քարվաճառը հավերժ հայկական է: Մենք բարբարոս չե՛նք, մի՛ արեք այսպես, խնդրում եմ»,- գրել է նա:

Ցուցադրել ավելի
Back to top button