Լուրեր

Արտյոմ Բիլյան․ վիրավորված բուժակը, դուրս է բերում 20 վիրավորի, հետո միայն ինքն է դուրս գալիս

Մեր զորքերի հերոսական դրվագներից․ ֆեյսբուքի իր էջում ներկայացնում է ՀՀ ՊՆ նախկին ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ժամկետային զինվոր-բուժակ Արտյոմ Արայիկի Բիլյանը մարտերը սկսել է Մատաղիսում, վիրավորվել է, դեռ վերքերը չապաքինված վերադարձել է շարք:

Հետո իր գումարտակի հետ տեղափոխվել է մարտերի այլ ուղղությամբ: Նոր վայրում մարտերի ժամանակ գումարտակը ընկնում է հրետակոծության տակ, շատերը զոհվում են, ոմանք վիրավորվում:

Արտյոմը անձամբ թշնամու դիպուկահարից գնդակային վիրավորում է ստանում, լինելով վիրավոր, անձամբ մոտ քսան զինծառայողի վիրակապում է ու դուրս հանում հրետակոծության տակից:

Վերջում ստանում է նաև բեկորային վիրավորում, բայց բոլորին հանելուց հետո միայն փորձում է անձամբ դուրս գալ:

Ցուցադրել ավելի
Back to top button