Լուրեր

Արցախ վերադարձողների թիվն աճում է. վարչապետ

«Այսօր առավոտյան խոսել եմ Արցախի նախագահի հետ և ուրախ եմ արձանագրել, որ բնակչության վերադարձի լավ տեմպ է սկսում արձանագրվել այն նշաձողի սահմաններում, որը մենք ունենք»,- ԱԺ-ում պատգամավորների հետ հանդիպմանն ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում ամեն օր վերադարձողների թիվը գերազանցել է 1000-ը։

«Տեմպն աճում է։ Եվ առաջիկայում ամենակարևոր անելիքն է՝ աջակցել, որպեսզի արցախցիները վերադառնան Արցախ, ում տները վնասված են, վերականգնվեն, ենթակառուցվածքները վերականգնվեն, տնտեսությունն սկսի աշխատել։ Եվ դա ամենակարևոր անելիքն է, որի վրա Հայաստանի ու Արցախի կառավարությունները պետք է կենտրոնանան»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ սպասվում է, որ հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ։ Այն կգործի անխափան, որպեսզի տեղի ունենա ազատ հաղորդակցություն։

Ցուցադրել ավելի
Back to top button