Լուրեր

Երբ զինծառայողները կկարողանան արձակուրդ գնալ

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին, թե երբ են զորացրվելու ռազմաճակատ մեկնած կամավորականները, հայտնել է, որ հաշվի առնելով այն, որ հիմա իրականացվում են վերաբաշխումներ, Զինված ուժերի վերատեղակայումներ՝ զորահավաքային և ոչ միայն զորահավաքային ռեսուրսը, ժամկետային պարտադիր ծառայողների արձակուրդների վերաբերյալ և ազատումների վերաբերյալ տեղեկատվությունը կտրամադրվի դեկտեմբերի 1-ից հետո, երբ վերջնական կառուցվածք ու պատկերացում կլինի Զինված ուժերի տեղակայման վերաբերյալ:

«Ավելի ստույգ կտեղեկացնենք դեկտեմբերի 1-ից հետո»,- նշել է Տոնոյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button