Լուրեր

80 տարի առաջ նոյեմբերի 24-ին բացվեց Երևանի կենդանաբանական այգին

1930-ականների զարգացող Երևանում անընդմեջ խոսվում էր քաղաքում Կենդանաբանական այգի ունենալու մասին, որն իրագործվեց գրեթե 10 տարի անց՝ 1940 թվականին 3ՀԱ տարածքի վրա՝ քաղաքի բարձրադիր կետերից մեկում ստեղծվում է Երևանի կենդանաբանական այգին։ Այգու բացման հանդիսավոր արարողությունը նոյեմբերի 24-ին էր։

Սկզբում կենդանաբանական այգում կար միայն 2 տասնյակ կենդանի ու թռչուն, որոնք ձեռք էին բերվել Երևանում անցկացվող 12-րդ պետական կենդանաբանական ցուցահանդեսում:
14 տարի անց այգին ուներ արդեն 4 բաժին՝ սմբակավորներ, գիշատիչներ, թռչուններ և սողուններ: 1980 թվականին Երևանի կենդանաբանական այգին արդեն ուներ 350 տեսակի կենդանի, որը 1990-ականներին գրեթե 90%-ով նվազել էր։

Այգու հիմնական խնդիրներն են վայրի գենոֆոնդի պահպանումը, անազատ պայմաններում հազվագյուտ և ոչնչացող տեսակների բազմացումը, կլիմայավարժեցման մեթոդների ուսումնասիրումը, հիվանդությունների կանխարգելումը, ինչպես նաև բնապահպանական գիտելիքների տարածումը։

Այսօր այնտեղ պահվում են շուրջ 183 տեսակ կենդանիներ, որոնք անհետացումից փրկվել ու բազմացվում են հայկական բնաշխարհին բնորոշ կենդանիներ ու թռչուններ՝ շերտավոր բորենի, բեզոարյան այծ, վայրի խոզեր, լեռնային կաքավներ, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժը և այլ սողուններ, ձկներ։ Այգում պահպանվող տեսակներից 34-ը գրանցված են Բնության պահպանության միջազգային, իսկ 50-ը՝ ՀՀ Կարմիր գրքերում։

Ցուցադրել ավելի
Back to top button