Լուրեր

Իտալիայի Սան Ջորջո դի Նոգարո համայնքը ճանաչել է Արցախի անկախությունը և Հայոց ցեղասպանությունը

Իտալիայում Հայաստանի դեսպանությունը հայտնում է, որ Սան Ջորջո դի Նոգարո համայնքը /Ֆրիուլի-Վենեցիա Ջուլիա/ ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Հայոց ցեղասպանությունը։

«Շնորհակալություն, Սան Ջորջո դի Նոգարո, հայ ժողովրդին համերաշխություն հայտնելու և համամարդկային արժեքների պաշտպանության համար»,- ասված է Իտալիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքի էջում։

Ցուցադրել ավելի
Back to top button