Լուրեր

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻ նախարարության լրատվական ծառայությունից։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։  Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Արարատի մարզի Մասիս քաղաքում, Արագածոտնի, Կոտայքի և Արմավիրի մարզերում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: 

Ցուցադրել ավելի
Back to top button