Լուրեր

Աջակցություն՝ անհետ կորած զինծառայողների ընտանիքներին

Այսօր կառավարության նիստում ընդունվեց Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին նախագիծը:

Որոշում է կայացվել գումար փոխանցել հիմնադրամին և նման կարգավիճակ ունեցող կամ հավանականություն ունեցող ընտանիքներին առավելագույնը վեց ամսով ժամկետով ամեն ամիս 300 հազար դրամ աջակցություն տալու համար։

«Սույն որոշմամբ անհայտ կորած են համարվելու պաշտպանության նախարարության կողմից ներկայացված, իրենց տվյալներում առկա զինծառայողների ընտանիքների վերաբերյալ տեղեկությունների հիման վրա: Աջակցությունը տրամադրվելու է բյուջեից: Այս պահին 500 միլիոն դրամի չափով այնուհետև հիմնադրամի կողմից վճարումները կատարելուց հետո՝ կատարված չափով կփոխհատուցվի նույնպես բյուջեի միջոցներով»,- տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Հնարավորությունից կօգտվեն նաև գերեվարված անձանց ընտանիքները։

Ցուցադրել ավելի
Back to top button