Լուրեր

Կապիտան Համիկ Սիմոնյան. փրկել է շրջափակման մեջ հայտնված ընկերներին

Ավագ լեյտենանտ Երվանդ Համբարձումի Հարությունյանը հմտորեն ղեկավարել է ենթակա անձնակազմին, կատարել առաջադրված մարտական խնդիրները և պատճառել թշնամուն զինտեխնիկայի ու կենդանի ուժի կորուստներ:

Լեյտենանտ Սեյրան Էրիկի Հարությունյանը ոչնչացրել է հակառակորդի կենդանի ուժը, կասեցրել վերջինիս բազմակի գրոհները՝ դրսևորելով առանձնահատուկ խիզախություն: 

Շարքային Ալեքսանդր Վահեի Ալեքսանյանը ոչնչացրել է թշնամական կենդանի ուժ և, դրսևորելով խիզախություն, կասեցրել հակառակորդի մխրճումը մեր դիրք: 

Շարքային Սերժ Արամայիսի Բեգլարյանը ոչնչացրել է թշնամու մեկ տանկ, մեծաքանակ կենդանի ուժ:

Սերժանտ Արսեն Հայրապետի Հայրապետյանը խիզախորեն մարտ է վարել հակառակորդի գերակշռող ուժերի դեմ, պատճառել նրանց մեծաքանակ կորուստներ: 

Կապիտան Համիկ Արայիկի Սիմոնյանը մի խումբ զինծառայողների հետ օգնության է շտապել շրջափակման մեջ հայտնված մեկ այլ ստորաբաժանման անձնակազմին և, կատաղի մարտի բռնվելով թշնամու ուժերի հետ ու կորուստներ պատճառելով վերջիններիս, փրկել շրջափակված զինակից ընկերներին: 

Կապիտան Սիմոնյանը աչքի է ընկել նաև կարևոր բարձունքներից մեկի ուղղությամբ թշնամու 100 հոգանոց գրոհը հետ մղելու ժամանակ՝ ցուցաբերելով արիության և պատրաստության բարձր մակարդակ: 

Փառք մեր հերոսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button