Լուրեր

Հայտնաբերվել է 154 կգ սիգ. շրջակա միջավայրին հասցվել է 770 հազար դրամի վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից բացահայտվել է շրջակա միջավայրին հասցված վնասի նոր դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: 

«Ավտոմեքենայի բեռնախցիկում հայտնաբերված 450 հատ, ընդհանուր քաշով 154 կգ սիգ տեսակի ձկան փաստով հաշվարկել է շրջակա միջավայրին հասցված վնաս՝ 770 000 ՀՀ դրամի չափով: 

Հիշեցնենք, որ սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածով պայմանավորված՝ սույն թվականի դեկտեմբերի 1-ից ավարտվել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը: Վերահսկողությունը կշարունակվի ամենօրյա ռեժիմով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում»,- ասվում է նախարարության Ֆեյսբուքի էջում:

Ցուցադրել ավելի
Back to top button