Լուրեր

Հայաստանում կարանտինը ևս 6 ամսով կերկարաձգվի․ ԱՆ խոսնակ

Հայաստանում կարանտինը եւս 6 ամսով կերկարաձգվի: Այս մասին հայտնել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

4-ամսյա կարանտինը մինչեւ հունվարի 11-ն էր սահմանվել՝ անցած սեպտեմբերին՝ մինչեւ այդ 6 ամիս գործող արտակարգ դրության փոխարեն։ Երկարաձգելու նախագիծն Առողջապահության նախարարությունը տարեվերջին ուղարկել է Կառավարություն։

Ըստ առողջապահության նախարարի խոսնակի՝ Կառավարություն ուղարկված նախագծում փոփոխություններ չեն առաջարկել, երբ հաստատվի, գործող հակահամաճարակային կանոնները կմնան ուժի մեջ՝ դեռ կես տարի էլ պարտադիր կլինի բաց եւ փակ տարածքներում դիմակներ կրելը, սոցիալական հեռավորություն պահելը։

Ցուցադրել ավելի
Back to top button