Լուրեր

Վիրավոր ընկերներին տարհանած և շրջափակումից փրկած մերօրյա հերոսները

ԱՀ ՊԲ-ն ներկայացնում է մերօրյա հերոսների սխրանքները։

Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր ընկերներին:

Լեյտենանտ Արտավազդ Անդրանիկի Ավետիսյանը կարևոր բարձունքներից մեկում ջախջախել է թշնամական ուժերին, հետ մղել վերջինիս հարձակումը, ապա տարհանել զոհերին ու վիրավորներին:

Ավագ լեյտենանտ Լևոն Միսակի Ավետիսյանը աչքի է ընկել հարևան ստորաբաժանման հրամանատարական դիտակետում շրջափակման մեջ հայտնված զինծառայողներին փրկելիս, որը հնարավոր է դարձել թշնամական ուժերի դեմ անմիջական մարտ վարելու և վերջինիս մեծ կորուստներ պատճառելու շնորհիվ:

Փառք մեր հերոսներին:

Ցուցադրել ավելի
Back to top button