Լուրեր

Պահանջվում են ավտոբուսի վարորդներ

Երեւանի քաղաքապետարանի ենթակայության «Երեւանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հավաքագրում է «D» կարգի վարորդական իրավունքի վկայական եւ համապատասխան փորձ ունեցող վարորդների՝ Երեւանի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար:

Այս մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի տարածած հայտարարությունից։

Քաղաքապետարանից նաեւ հայտնում են, որ ցանկացողները կարող են դիմել «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ (հասցեն՝ Թեւոսյան 5, հեռախոս՝ 011674420, 011674428):

Ցուցադրել ավելի
Back to top button