Լուրեր

Իսպանիայում եղանակային վատ պայմանները չորս մարդու մահվան պատճառ են դարձել. հայտարարվել է վտանգի «կարմիր աստիճան»

Ֆիլոմենա փոթորիկի պատճառով, որն իր հետ Պիրենեյան թերակղզի է բերել ձյան տեղումներ, անձրևներ, քամու ուժեղ պոռթկումներ՝ կախված տարածաշրջանից, զոհել է առնվազն չորս մարդ: Մադրիդը լիովին կաթվածահար է, ձնահավաք մեքենաները չեն հասցնում մաքրել ճանապարհները:

Ավելի վաղ ՆԳՆ-ն հաղորդել էր երեք զոհի մասին. Մի տղամարդ և մի կին մահացել էին Անդալուսիայում, նրանց մեքենան տարել էր գետի հոսքը, մեկ այլ մարդ հայտնաբերվել է ձյան տակ Սարսալեխոյում (Մադրիդի համայնք): Ոստիկանությունը հայտնել է, որ Սարագոսա նահանգում ցրտահարությունից անօթեւան է մահացել:

Իշխանությունների կարծիքով, իրավիճակն էլ ավելի կբարդանա առաջիկա օրերին, քանի որ ձյունը կդառնա սառույց, բացի այդ, շաբաթվա սկզբին սպասվում է ջերմաստիճանի անկում:

Մադրիդից բացի, վտանգի «կարմիր աստիճան» է հայտարարվել Արագոնում, Վալենսիայում, Կաստիլիա-լա-Մանչայում և Կատալոնիայում: Ընդհանուր առմամբ, երկրի 50 նահանգներից 36-ում հայտարարվել է վտանգի բարձր աստիճան:

Երկրի իշխանությունները, այդ թվում Իսպանիայի թագավորը և վարչապետ Պեդրո Սանչեսը, կոչ են անում բնակիչներին չափազանց զգույշ լինել: Նախարարությունները և Մադրիդի իշխանությունները բնակիչներին կոչ են անում փողոց դուրս չգալ:

Ցուցադրել ավելի
Back to top button