Լուրեր

Հունվարի 10-14-ի եղանակային կանխատեսումները

Հանրապետության տարածքում հունվարի 10-13-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։

Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Քամին հարավային է՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևանում հունվարի 10-13-ն սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն:

Ցուցադրել ավելի
Back to top button