Մեկնարկ

Աշխարհը առաջ է տանում բնագիտությունը. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրը Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանն է:

Ինչպե՞ս ընտրել մասնագիտություն, մասնագիտական կողմնորոշման հարցում պատանուն օգնելու համար ի՞նչն է պետք փոխել կրթական գործընթացում. այս հարցերի շուրջ է զրույցը:

Հ. Նավասարդյան-Ես միշտ դեմ եմ եղել այն գաղափարին, որ բոլոր աշակերտները պետք է նույն ծրագրով, նույն ժամաքանակով ուսումնասիրեն հանրակրթությունը: Ես կարծում եմ, որ հանրակրթությունը պետք է ավարտվի 9-րդ դասարանով: Ավագ դպրոցը պետք է  մասնագիտական կողմնորոշում տա երեխային: 21-րդ դարն է, 20-րդ դարի վաթսունական թվականները չեն, երբ երեխան շատ բաներ չիմանար: Ո՛չ, երեխան շատ բաներ արդեն գիտի մինչև դպրոց հաճախելը, հիմնական դպրոցում շատ բան է սովորել: Բայց 10-րդ դասարանի երեխան, որը տասնհինգ տարեկան է, բնական է, որ 21-րդ դարում պետք է արդեն կողմնորոշում ունենա. այսինքն 10, 11, 12-րդ դասարաններում նա պետք է հնարավորություն ունենա մասնագիտություն ընտրելու, իսկ 11, 12-րդ դասարաններում՝ նաև այդ մասնագիտության այբուբենը սովորելու: Հակառակ դեպքում մենք կորցնում ենք շատ բաներ…

Ցուցադրել ավելի
Back to top button