Լուրեր

Մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառումը՝ Ծաղկաձորի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Աջակցություն մշակութային կրթության ծրագրերին ու միջոցառումներին» դրամաշնորհային ծրագրով Ծաղկաձորում գտնվող Օրբելի եղբայրների տուն-թանգարանը ստեղծել է «Փոքրիկ Շլիման» խորագիրը կրող ինտերակտիվ, ինտելեկտուալ կրթական ծրագիրը, որը հիանալի նվեր է դպրոցականների համար:

Ցուցադրությունն այցելուների համար հետաքրքիր ու մատչելի դարձնելու նպատակով նոր մեթոդների և մատուցումների միջոցով ներկայացվում է ակադեմիկոս Հովսեփ Օրբելու իրականացրած պեղումները քաղաքամայր Անիում, Վանում և Ամբերդում:

Հ. Օրբելու պեղումների արդյունքում Անիից դուրս է բերվել Գագիկ Ա-ի արձանը, Ամբերդից՝ ծաղրածուի կմախք, իսկ Վանից՝ Սարդուրի 2-ի սեպագիր արձանագրությունը:

Խաղի էությունն այն է, որ այցելուն կարող է սենսորային էկրանի վրա ընտրել պեղումների համար նախատեսված վայրը. էկրանի վրա բացվում է տեսարան, որտեղ ներկայացված են Վանը, Ամբերդն ու Անին: Ընտրվում է որևէ տարածք, օրինակ, ճանապարհ դեպի Ամբերդ և պեղումների համար անհրաժեշտ գործիքներ: Արդյունքում, եթե պեղվել է Ամբերդը ու դուրս է բերվել ծաղրածուի կմախքը, այցելուն էկրանի վրա կկարդա «Ամբերդի ծաղրածուի» մասին հետաքրքիր պատմությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button