Լուրեր

Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում

Փետրվարի 2-ից 8-ը Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կկայանա «Երաժշտական շաբաթ կոնսերվատորիայում» առաջին փառատոնը։ Փառատոնը կմեկնարկի Կայթ խմբի մենահամերգով։ Փառատոնին մասնակցում են ճանաչված երաժիշտներ ու երաժշտախմբեր․ Dave Geodakyan Sextet, Silent Duo, Արմեն Մանուկյան, Personal Opinion, Նորայր Քարտաշյան և «Մենուա», Arm Strong Dixie։

Փառատոնի մասնակիցները համախմբվել են մեկ գաղափարի շուրջ, այն է՝ մշակույթով և հատկապես երաժշտությամբ խաղաղեցնել ունկնդրի հոգեկան աշխարհը, հայացքը դարձյալ վեր բարձրացնելու ու ապագայի հանդեպ հավատով լցվելու գիտակցությունը, քաջալերել հայ երաժիշտներին, ինչպես նաև ակտիվացնել մայրաքաղաքի երաժշտական կյանքը:

Համերգները տեղի կունենան ԵՊԿ Ակուստիկ լաբորատորիայում։ Փառատոնի մուտքն ազատ է, տեղերը՝ սահմանափակ։

Փառատոնի գործընկերներն են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Օպերային ստուդիան։

Ցուցադրել ավելի
Back to top button