Լուրեր

Վերանորոգվող աստիճանները կպահպանեն նախկին տեսքն ու 50-ականների Բաղրամյան պողոտային բնորոշ ոճը

Բաղրամյան 31ա և 33ա շենքերի միջնամասում գտնվող աստիճանավանդակը թեև Բաղրամյան պողոտայի կոլորիտային հատվածներից էր, սակայն կառուցումից ի վեր չվերանորոգվելով և տասնամյակների ընթացքում ենթարկվելով մաշվածության՝ դարձել էր քաղաքացիների անցուդարձի համար վտանգավոր և ոչ պիտանի:

Հողային շերտի վրա կառուցված աստիճանների փոխարեն կկառուցվի նոր՝ երկաթ-բետոնե հիմքով աստիճանվանդակ, որը կպահպանի նախկին տեսքն ու 50-ականների Բաղրամյան պողոտային բնորոշ ոճը:

Նախատեսվում է նաև լուսավորություն՝ արևային մարտկոցների սնուցմամբ:

Ցուցադրել ավելի
Back to top button