Լուրեր

Արթուր Ալեքսանյանը պարտվել է կիսաեզրափակչում

Կիևում ընթացող ըմբշամարտի միջազգային մրցաշարում հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը երեք հաղթանակից հետո պարտվել է կիսաեզրափակիչ գոտեմարտում:

Արթուրը նախ 8-0 հաշվով պարտության էր մատնել ուկրաինացի Անդրեյ Դեգտյարյովին, ապա 7-0 հաշվով առավելության էր հասել ալժիրցի Ադեմ Բուջեմլինի նկատմամբ, իսկ 1/4 եզրափակչում 6-1 հաշվով հաղթել էր ուկրաինացի Եվգենի Սավետային։ Արթուր Ալեքսանյանը կիսաեզրափակչում մրցել է ղրղզ ըմբիշ Ուզուր Ջուզուպբեկովի հետ և պարտվել է 5-7 հաշվով, ընդ որում՝ Արթուրը սկզբում առավելություն է ունեցել․ առջևում է եղել 5-0 հաշվով:

Ցուցադրել ավելի
Back to top button