Լուրեր

«Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրներն արդեն հայտնի են

ԱՄՆ-ում տեղի է ունեցել «Ոսկե գլոբուս» 78-րդ մրցանակաբաշխությունը: Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» հաղթել է «Լավագույն դրամատիկ ֆիլմը» անվանակարգում:

«Լավագույն դերասանուհի» մրցանակը շնորհվել է Անդրա Դեին՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլլի Հոլիդեյի» ֆիլմի համար: «Մա Ռեյնի. Բլյուզի մայրը» ֆիլմում դերի համար Չադվիկ Բոսեմանը հետմահու ճանաչվել է «Լավագույն դերասան»:

Լավագույն կատակերգության համար մրցանակը ստացել է Ջեյսոն Ուոլիների «Բորատ-2» ֆիլմը:

«Ոսկե գլոբուս»-ի անցած տարվա լավագույն սցենարիստ է ճանաչվել Ահարոն Սորկինը՝ «Չիկագոյի յոթի դատավարությունը» ֆիլմի սցենարի համար:

Լավագույն կարճ սերիալն է «Թագուհու քայլը»-ը, լավագույն սերիալը «Թագը»:

«Ոսկե գլոբուս» ամենամյա մրցանակները՝ ավելի քան 20 անվանակարգերում, շնորհվում են 1944 թվականից: ԱՄՆ կինոակադեմիայի Օսկարի հետ մեկտեղ այն համարվում է կինոյի աշխարհի ամենահեղինակավոր մրցանակներից մեկը:

Ցուցադրել ավելի
Back to top button