Լուրեր

Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել

Գերեվարված Մարալ Նաջարյանն ազատ է արձակվել ու վերադարձել է տուն` Բեյրութ: Լուրը «Հայերն այսօրի» հետ զրույցում հաստատել է Լիբանանում Հայաստանի դեսպանությունը:

Լիբանանահայ Հակոբ Հավատյանը ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ գրելով, որ Մարալ Նաջարյանն արդեն գտնվում է Լիբանանի իր բնակարանում և շրջապատված է մտերիմ մարդկանցով:

Մարալը գերեվարվել էր նոյեմբերի 10-ին՝ Բերձորում, որտեղ մեկնել էր անձնական իրերը վերցնելու։

Ցուցադրել ավելի
Back to top button