Լուրեր

«Թումո»-ն հասանելի կլինի նաև Արարատի մարզի պատանիների համար

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն այսօր մարզպետարանում ընդունել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանին, կենտրոնի հաղորդակցման, միջոցառումների և հանրության հետ կապերի բաժնի ղեկավար Զառա Բուդաղյանին ու կենտրոնի գործարկման ղեկավար Անուշ Աբգարյանին:

Հանդիպման նպատակն էր քննարկել Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադրման, կրթական ծրագրերի ներդրման և «Թումո» տուփերի ստեղծմանն ու երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին նաև «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ընդլայնման ծրագիրը։

Ընդգծվել է մարզի պատանիների շրջանում «Թումո»-ի կրթական ծրագրերի հասանելիության կարևորությունն ու այդ ուղղությամբ գործնական քայլերի իրականացման անհրաժեշտությունը:

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին Արարատի մարզում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կրթական ծրագրերի ներդրման ուղղությամբ իրականացվող աշխատանքների համար, ինչպես նաև անձամբ իր ու մարզպետարանի անունից պատրաստակամություն հայտնել աջակցելու իր ղեկավարած մարզում այս ծրագրի իրագործմանը:

Քննարկման ընթացքում վերահաստատվել է նաև «Մասիսի զարգացման հիմնադրամ»-ի հետ համագործակցությամբ Մասիս քաղաքում «Թումո» կենտրոն կառուցելու մտադրությունը:

Ըստ «Թումո» կենտրոնի ներկայացուցիչների կողմից ներկայացված նախնական քարտեզի՝  նախատեսվում է 12-18 տարեկան պատանիների համար անվճար կրթություն՝ տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտներում:

Ցուցադրել ավելի
Back to top button