Լուրեր

Հայ զինվորի նկարն առաջադրվել է World Press Photo միջազգային մրցույթում

Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարը առաջադրվել է World Press Photo միջազգային մրցույթի՝ «Ժամանակակից խնդիրներ/մեկ լուսանկարով» անվանակարգում։ Լուսանկարն արվել է Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի հարակից դիրքերում։

Միջազգային հեղինակավոր ֆոտոմրցույթում Արցախյան երկրորդ պատերազմի մասին պատումը մեկ լուսանկարով չի սահմանափակվել։ Ռուս ֆոտոլրագրող, լուսանկարիչ Վարելի Մելնիկովի Արցախի մասին հեղինակած շարքը ևս ներկայացված է միջազգային մրցույթի՝ մեկ այլ անվանակարգում։

Ռուս լուսանկարչի աշխատանքները՝ ֆոտոշարքում։

Ցուցադրել ավելի
Back to top button