Լուրեր

Ձնաբքի պատճառով անհետացած զինծառայողներից մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել. ՊՆ

Ջերմուկի զորամասից ձնաբքի պատճառով մարտի 21-ին անհետացած պայմանագրային զինծառայողների մեկի վիճակը միջին ծանրության է, փորձում են երկրորդին տարհանել, տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Նախարարությունից ասել են, որ երկրորդ զինծառայողի վիճակի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։

Մարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել էր կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։

Երեկվանից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքներ։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ երկու զինծառայողների գտնվելու վայրը տեղորոշվել է։

Ցուցադրել ավելի
Back to top button