Մեկնարկ

Անհավանական էներգիայի մասին. Մեկնարկ

«Մեկնարկ» ծրագրի հյուրը Երևանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն է, մարդ, որը կարողացավ մանկության տարիներից իրեն ուղեկցող նախասիրությունը դարձնել մեծ գործ։ Նա վստահ է․ մասնագիտություն պետք է ընտրել բացառապես նախասիրությամբ, բայց՝ ոչ պարզապես երազելով։

Ժիրայր Դադասյանը

-Միանշանակ իմ խորհուրդն այն է, որ պիտի հետևես քո սրտի թելադրանքին, քո երազանքների հետևից պիտի գնաս, ինչպիսի արդյունք էլ որ արձանագրես այդ մասնագիտությունն ունենալու պարագայում։ Պետք չէ երբեք հաշվարկել, թե ինչ եկամուտներ կբերի այդ մասնագիտությունը, ինչպես պիտի բերի այդ եկամուտները, կբերի, թե չի բերի։ Կարելի է և այդպես ընտրել մասնագիտություն, բայց ես շատ եմ կարևորում մարդու ներքին հույզերը, մարդու ներքին հոգևոր կյանքը։ Երբ որ դու նվիրված ես քո գործին ու սիրում ես քո գործը, հոգենաբական քո վիճակը հավասարակշռված է, և դու ավելի շատ
հաջողություններ կարող ես արձանագրել քո մասնագիտության մեջ։
Պետք է երազանք ունենալ և պետք է շատ ռեալ տեսնել դրա իրագործումը։ Շատ կարևոր է հասկանալ և գիտակցել, որ բավարար չէ ուղղակի ցանկությունը, բավարար չէ «դե, տեսնեմ՝ կլինի, թե չի լինի, փորձեմ՝ տեսնեմ» տարբերակը։ Դա փորձելով չի լինում․ դա պիտի որոշես և իրականություն դարձնես մեծ ու անընդհատ աշխատանքով և անհավանական էներգիայով։

Ցուցադրել ավելի
Back to top button