Լուրեր

Պայքարել եք առաջինից մինչև վերջին րոպեն, արել եք հնարավորը ձեր երկրի համար. Խոակին Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն իր ֆեյսբուքյան էջում գովեստի խոսքեր է ուղղել մեր ֆուտբոլիստներին։

«Պայքարել եք առաջինից մինչև վերջին րոպեն, արել եք հնարավորը ձեր երկրի համար։ Արժանի եք հաղթանակի առավել, քան որևէ մեկը»,-գրում է իսպանացի մարզիչը։

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին աշխարհի առաջնության ընտրական J խմբի միանձնյա առաջատարն է:

Երեք տուրերից հետո Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմն ունի 100 տոկոս արդյունք` երեք խաղ, երեք հաղթանակ և 9 միավոր: Երկրորդ և երրորդ տեղերում 6-ական միավորներով Հյուսիսային Մակեդոնիայի և Գերմանիայի ընտրանիներն են: 3 միավոր ունեն Ռումինիան և Իսլանդիան: Իսկ Լիխտենշտեյնը միավոր չունի:

Ցուցադրել ավելի
Back to top button