Լուրեր

Իջևանում կանաչապատման մեծածավալ աշխատանքներ են կատարվում

Տևական ժամանակ է, ինչ կանաչապատման մեծածավալ աշխատանքներ են կատարվում Իջևանում: Այս անգամ համայնքապետարանի կողմից ձեռք է բերվել 100 կենսածառ, որոնք տեղադրվում են Երևանյան և Արցախյան փողոցների երկայնքով:

«Շրջակա միջավայրի պահպանումը բոլորիս պարտականությունն է, իսկ կանաչ գոտիների ավելացումը` բնությունը վերակենդանացնելու լավագույն միջոցը»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում:

Ցուցադրել ավելի
Back to top button