Լուրեր

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակում կմաքրվեն Սևանա լճի ափամերձ հատվածները. ՇՄՆ

Առաջիկա համապետական ծառատունկերի շրջանակներում տեղային շաբաթօրյակներ ու մաքրման աշխատանքներ են նախատեսվում նաև Սևանա լճի ափամերձ հատվածներում։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք մեր քաղաքացիներին՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը։ Միայն բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը վարքագծի պարտադիր կանոն դարձնելով՝ կարող ենք ապագա սերունդներին փոխանցել մեր անկրկնելի բնությունը»,- ասված է ՇՄՆ տարածած հաղորդագրությունում։

Ցուցադրել ավելի
Back to top button