Լուրեր

Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է 20 սմ-ով

Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2021 թվականի ապրիլի 5-11-ի դրությամբ։

Սևանա լճի մակարդակը ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.67մ (11.04.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 20սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 15սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով ապրիլի 5-11-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 5.951մլն. մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից ապրիլի 11-ը ներառյալ՝ 40.565մլն. մ³:

Ցուցադրել ավելի
Back to top button