Մեկնարկ

Զրույց՝ հատկապես դիմորդների համար․ Մեկնարկ

Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանի հետ զրույցը ուսումնական տարեվերջին կազմակերպվող գիտելիքների ստուգման գործընթացի, պետական ավարտական, միասնական և ընդունելության քննությունների կարգում այս տարի կատարված փոփոխությունների մասին է։

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ, 4-րդ դասարանցիները կավարտեն տարրական դպրոցը «հայոց լեզու» և «մաթեմատիկա» առարկաներից թեստեր լրացնելով/ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներն իրենց դպրոցներում, դպրոցի ընտրությամբ, կարող են թեստ հանձնել նաև իրենց մայրենի լեզվից/։

9-րդ դասարանցիները, ինչպես և 2019 թվականին, «հայոց լեզու» առարկայից կհանձնեն կենտրոնացված քննություն։ Քննական թեստի կառուցվածքում, սակայն, կա փոփոխություն․ նախկինում եղած «շարադրանք» պահանջը հանվել է։ Փոփոխվել է նաև թեստերի ստուգման կարգը․ դրանք այլևս չեն ուղարկվելու ԳԹԿ ստուգման, այլ ստուգվելու և գնահատվելու են հենց դպրոցներում։

9-րդցիների «հայոց լեզու» առարկայից կենտրոնացված քննության օր է նշանակվել հունիսի 30-ը։

Այժմ՝ միասնական և ընդունելության քննությունների մասին։

Այս տարի, ի տարբերություն նախորդ տարվա, դիմորդը պետք է առավելագույնը երկու միասնական քննություն հանձնի։ Ասվածը չի վերաբերում ներբուհական քննություններին /կոնսերվատորիա, թատրոն-կինո, ֆիզկուլտինստիտուտ, ճարտարապետաշինարարականի դիզայնի բաժին/։ Ներբուհական քննությունները դիմորդը հանձնում է համապատասխան բուհում, և եթե նախկինում այդտեղ ընդունելության երեք քննություն է եղել, երեքն էլ մնացել է։

Միասնական երկու քննություններից մեկը պարտադիր է, մյուսը դիմորդն ընտրում է առաջարկվող ցանկից։

Դիմորդների համար փոփոխություն կա նաև հայտագրման գործընթացում։ Ի դեպ, դիմում-հայտերի ընդունման գործընթացը մեկնարկել է ապրիլի 15-ից ու տևելու է մինչև մայիսի 10-ը։ Հայտագրումն արվում է առցանց եղանակով․․․

(շարունակությունը՝ զրույցում)

Ցուցադրել ավելի
Back to top button