Լուրեր

Համապետական ծառատունկի ամենակարևոր մասնակիցները՝ մեր զինվորները

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը գրել է․ «Համապետական ծառատունկի ամենակարևոր մասնակիցները՝ մեր զինվորները։ Միասին ծառ տնկեցինք` ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր հերոսների։ Խոնարհվում եմ մեր բոլոր նահատակների և նրանց ընտանիքների առաջ:

Խոնարհվում եմ մեր բոլոր զինվորների առաջ, ովքեր այսօր ամուր կանգնած են առաջնագծում։ Այս ծառատունկը ևս մեկ առիթ է վերահաստատելու, որ մենք անսասան ենք հայրենիքի ամրապնդման ու ամուր հիմքերով պետականության կառուցման մեր քայլերի մեջ»։

Ցուցադրել ավելի
Back to top button