Լուրեր

Արքայանարնջի չորացներ՝ Մեղրիում

Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (GEF) կողմից ֆինանսավորվող «Պատուհան 1 — Դիվերսիֆիկացման եւ պարենային անվտանգության» ծրագրով Սյունիքի մարզի Մեղրի, Ագարակ, Ալվանք բնակավայրերի շահառուների համար կառուցվում են քամու չորանոցներ, որոնք նախատեսված են արքայանարնջի՝ կախովի տարբերակով չորացման համար:

«Պատուհան 1» ծրագրի նպատակն է բարձրացնել թիրախային տարածքներում խոցելի խմբերի` կանանց եւ երիտասարդների կողմից ղեկավարվող եւ աղքատ տնային տնտեսությունների կայունությունը ու նրանց հնարավորություն տալ կայուն գյուղատնտեսական համակարգերի եւ տեխնոլոգիաների օգտագործման, գյուղատնտեսական գործունեության զարգացման միջոցով բարձրացնել սեփական պարենային անվտանգությունը եւ կենսամակարդակը:

Պատուհան 1 ծրագրի թիրախային տարածքներն են Հայաստանի 3 մարզերի 16 բնակավայրեր, այդ թվում` Սյունիքի մարզի Սպանդարյան, Դարբաս, Հարժիս, Մեղրի, Ագարակ, Կարճեւան, Լեհվազ, Ալվանք, Շվանիձոր եւ Նռնաձոր բնակավայրերը:Ծրագիրն իրականացվում է ՀՀ Էկոնոմիկայի Նախարարության «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» ԾԻԳ-ի կողմից: Ծրագրի խորհրդատուն եւ տեխնիկական իրականացնողն է ԱՄ Փարթնըրզ խորհրդատվական ընկերությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button