Լուրեր

Ուսումնավարժանք` Տավուշի մարզում

Տավուշի մարզային փրկարարական վարչության կողմից Բերդ քաղաքի «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի մասնաճյուղում անցկացվել է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք:

Գործարկվել է ընկերությունում տեղադրված շչակը: Ըստ սցենարի՝ գործարանի տարածքում հայտնաբերվել է հրդեհի օջախ և թորման արտադրամասում պայմանական տուժած։ Հրշեջ-փրկարարները մարել են հրդեհի օջախը, տուժածին ցուցաբերել առաջին օգնություն:

Ծավալվել է տարահանման հավաքակայան, աշխատակիցները հաշվառվել են և տարահանվել անվտանգ տարածք։

Ցուցադրել ավելի
Back to top button