Մեկնարկ

Փորձեք լինել լավագույնը․ Մեկնարկ

«Մեկնարկի» հյուրը Գաֆեսճյան արվեստի կենտրոնի կրթության գծով տնօրեն Ելիզավետա Շիրինյանն է։
Զրույցը ապագա մասնագիտության ընտրության հարցում թանգարանային կրթության դերի մասին է։ Զրույցի ընթացքում նաև բացահայտելու ենք արվեստաբանի մասնագիտությունը։

<<Թանգարանային կրթությունը, որպես ոչ ֆորմալ կրթություն, շատ հաճախ լրացնում է այն բացը, որը դպրոցում չեն անցնում։ Եվ այն սկսվում է ամենափոքր տարիքից, երբ մենք սովորեցնում ենք թանգարանի կարգուկանոնը, թե ինչպես պետք է մարդ պահի իրեն թանգարանում։ Բացի բուն նյութի հետ ծանոթությունն ու գիտելիքների հարստացումը, թանգարանային կրթությունը շատ հաճախ օգնում է պատանիներին բացահայտելու իրենց տաղանդները։ Շատ հաճախ պատանիները չգիտեն էլ, որ իրենք կարող են անել ա՛յ, այս բանը>>։

․․․Գաֆեսճյան արվեստի կենտրոնն առաջինն է, որտեղ ձևավորվեց Պատանեկան խորհուրդ։ Սա պատանիների այն խումբն էր, լավ իմաստով՝ հավակնոտ պատանիների, որոնք գալիս էին, բերում էին իրենց մտքերը, գաղափարները, որոնք վերածվում էին նախագծերի։ Նրանք արդեն մասնագիտական որոշակի կողմնորոշում ունենալով էին գալիս, բայց երբ տեսնում էին իրենց նախագծի արդյունքը՝ ինչպես զարգացավ, ավելի հաստատակամ որոշում էին կայացնում։ Հակառակն էլ է եղել, երբ հասկացել են, որ չէ, գուցե սխալ են ընտրել ուղղվածությունը և փոխել են որոշումը, բայց նույնիսկ այդ դեպքում, փաստորեն մենք օգտակար ենք եղել։

․․․Մասնագիտության ընտրության հիմքում պետք է լինի հետաքրքրվածությունը։ Եթե դու հետաքրքրքված չես, եթե պիտի անես մի գործ, որը քեզ չի հետաքրքրում, չես սիրում, կյանքդ ուղղակի դժոխքի կվերածվի։ Պետք է լինի գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու ցանկություն և սեր։ Ընտրեք մի բան, որը սիրելով կանեք։ Եթե որոշեք, փորձեք լինել լավագույնը այդ մասնագիտության մեջ․ լավագույնը միշտ էլ գնահատվում է։

Ցուցադրել ավելի
Back to top button