Լուրեր

Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարամիտ գործունեության հետևանքով կառերեսվի լուրջ հետևանքների․ Մենենդես

Ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումը վտանգավոր և ագրեսիայի անօրինական դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որին շարունակում է բախվել հայ ժողովուրդը, ասվում է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարության  մեջ, որում նա անդրադարձել է Սյունիքում Ադրբեջանի ապօրինի ներթափանցմանը:

«Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է վճռականորեն արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարամիտ գործունեության հետևանքով կառերեսվի լուրջ հետևանքների։

Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին զբաղվել այդ հարցով բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»։

Ցուցադրել ավելի
Back to top button